Տեղի է ունեցել Բուլղարիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական Խորհրդի նիստը![]() 21 փետրվարի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Շումեն քաղաքում տեղի է ունեցել Բուլղարիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական Խորհրդի հերթական նիստը: Այն ընթացել է Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի բարձր նախագահությամբ: Նիստի մասնակիցներին ներկայացվել են երկու զեկույցներ: Առաջին զեկույցը կարդացել է Առաջնորդական տեղապահը, որում նա ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված հոգևոր աշխատանքները: Երկրորդ զեկույցը ներկայացնում էր թեմի աշխարիկ բնույթի աշխատաքները, որը ներկայացրել է Թեմական Խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը: Երկու զեկույցներում էլ ներկայացված էին իրագործված հաջողությունները, ինչպես նաև այն հարցերը, որոնց լուծման աշխատանքերը դեռ շարունակվում են մնալ օրակարգում: Այնուհետև ներկայացվել է ֆինանսական հաշվետվություն, որի ընդունումից հետո քվեարկության է դրվել 2013 թվականի նախահաշիվը: Նիստի ընթացքում ուշադրությամբ դիտարկվել են առաջիկա Թեմական Պատգամավորական ժողովի մասնակիցների ցուցակները: Դա անհրաժեշտ էր, որպեսզի մասնակիցների անձերը հաստատվեն թեմական Խորհրդի կողմից: Սոֆիա և Վառնա քաղաքներից ուղարկված պատգամավորների ցուցակների հետ կապված ընդունվել են որոշումներ: Քննարկվել են տարատեսակ ծրագրեր, որոնք կապված են առաջիկայում նախատեսվող աշխատաքների հետ: Դրանք են «Զատիկ» մանկա-պատանեկան ճամբարը, հրատարակչական աշխատանքները, ինչպես նաև վերանորոգչական և վերականգնողական աշխատանքները Բուլղարիայի Հայկական եկեղեցիներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |