«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թ. աճել է 20.6%-ով![]() 22 փետրվարի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - «Նախորդ տարվա ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը ավելացել է 20.6%-ով, որից ֆիզիկական անձիք` 21.2%-ով և իրավաբանական անձիք` 7.4%-ով», - նշված է Բանկի մամլո հաղորդագրության մեջ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Բանկի հաճախորդներ են հանդիսանում նավթամթերք և գազ ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, խոշոր շինարարական, դեղագործական, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերություններ: Խոշոր հաճախորդների շարքում ընդգրկված են ՀայՌուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ռուսալ-Արմենալը, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկական) համալսարանը և այլ ընկերություններ: Բանկում գործում է նաև «Էրեբունի» մասնաճյուղը` նախատեսված այն հաճախորդների համար, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |