«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2013 թվականի հունվարին փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2013 թվականի հունվարին փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ, ինչը 4,8%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշը, PanARMENIAN.Net ին է հայտնել ընկերության մամլո ծառայությունը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվարին կազմեց 27,5 հազար տոննա, ինչը 32,2% գերազանցում է նախատեսված ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հունվարին փոխադրվել է 71,1 հազար տոննա բեռ, ինչը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 1,9%-ով:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 102,6 հազար տոննա (աճ 1,3%-ով): Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներինհնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկներիձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:

Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումներիհուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---