Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը համահունչ է մեր ավանդույթներին![]() 22 փետրվարի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանել է Ադրբեջանին իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու վերաբերյալ: Շնորհավորական ուղերձը, որը նախագահը հղել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, արվել է մեր պետական ավանդույթների համաձայն, այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ պատասխան նամակում «ԱՊԱ» ադրբեջանական գործակալության հարցմանն ի պատասխան, առ այն, թե «արդյո՞ք մինչ ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարումը Սերժ Սարգսյանին ուղղված Աբդուլլահ Գյուլի շնորհավորանքը համապատասխանում է թուրքական դիվանագիտության ավանդույթներին, դե դա լոկ Թուրքիայի նախագաի անձնական նախաձեռնությունն էր»: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 16-ին: «Բարեկրթության միջազգային կանոնների շրջանակներում կարող են փոխադարձ ուղերձներ հղվել: Օգտակար կլինի հարցը գնահատել ըստ նրա բովանդակության»,-ասվում է թուրքական ԱԳՆ պարզաբանման մեջ: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |