Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել![]() 22 փետրվարի 2013 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզպետի հրաժարականի մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, իսկ Սերժ Սարգսյանը դժգոհել է հատկապես այն պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, և պետք չէ հատուկ միջնորդություններ անել: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |