Ռագըփ Զարաքօլուն նամակով դիմել է Լևոն Ջավախյանին և Էքրամ Էյլիսլիին22 փետրվարի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Էքրամ Էյլիսլիի «Քարե երազներ» գիրքը, որը հայկական ջարդերի մասին է, Ադրբեջանում իրարանցում է առաջացրել: Այս գիրքը թուրքական բոլոր կայքերում ամենաընթերցված գիրքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: «Փետրվարի 13-ին Ստամբուլի դահլիճներից մեկում տրված ասուլիսում ներկա էին մի շարք մտավորականներ: Նրանք և 3 կուսակցություններ` Կանաչների, Ձախ և Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես կուսակցություններն այս հարցը բարձրացրեցին, սա մի կոչ էր ուղղված Ալիևին. «Եթե դու չես կարողանում Էքրամի անվտանոգությունը ապահովել և իր երկրում չես կարողանում պայմաններ ստեղծել ապրելու համար, դու մարդ չես»»,- ասաց Սարգիս Հացպանյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝գրող Լևոն Ջավախյանն ասաց. «Մենք դիմեցինք մտավորականությանը, որ այս ծանր բեռը իրենք տանեն ու արձագանքը եղավ այն, որ երեկ սատացանք բաց նամակ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուից: Մենք էլ ենք ունեցել գրողներ, ովքեր գրել են մեր թշնամու մասին, ինչպես օրինակ Խ. Աբովյանի «Թուրքի աղջիկը»: Թնդանոթները լռել են, բայց արվեստը լռելու իրավունք չունի »,-ասաց գրողը: Իսկ Ռագըփ Զարաքօլուի նամակում, որն ուղղված է Էքրեմ Էյլիսլուն և Լևոն Ջավախյանին, մասնավորապես, ասված է. « Այն փաստը, որ դուք` առանց միմյանցից տեղյակ լինելու և համարյա նույն ժամանակահատվածում ձեր մայրենի լեզուներով գրի եք առել «Քիրվա» և « Քարե երազներ» պատմվածքները ու ձեր մարդավայել կեցվածքով հարստացրել համաշխարհային գրականության պատմության էջերը, լավագույնս վկայում է ձեր մոտ խղճի առկայության մասին: Թանկագին Էքրամ Էյլիսլին ներկայումս ծայրահեղ ազգայնականների հարձակումների թիրախ է դարձել, տունը գտնվում է շրջապատման մեջ, սակայն, անտեսելով իրեն շրջապատող «դժոխային կրակը», իսկական մտավորականին հարիր կեցվացքով շարունակում է պնդել, որ ինքը խաղաղության խոսնակն է: Ես պատրաստ եմ գործադրել ինձնից կախված բոլոր ջանքերը՝ նրա խոսքը ընթերցողների ամենալայն զանգվածներին հասցնելու համար: Նախաձեռնելով այդ քաջ մարդու «Քարե երազանքներ» և նրա հայ գործընկերոջ Լևոն Ջավախյանի պատմվածքների համատեղ հրատարակությունը, ես ցանկանում եմ արձագանքեռլ նրանց խաղաղության և եղբայրության կոչին և իմ լուման ներդնել խաղաղության գործում, ինչին ձգտում են երկու հասարակությունների բոլոր ողջախոհ ուժերը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |