Արծրուն Պեպանյան. Ընտրությունները առիթ են իշխանության համար տեսնելու դաժան իրականությունը22 փետրվարի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Երկիրն այնպիսի ահավոր վիճակում է, որ լռելը հանցագործություն է: Ողջ ցավն այն է, որ մեր քաղաքական դաշտը ոչ միայն դեռ չի գտել իրավիճակը փոխելու ելքը, այլև դրանից բավական հեռու է գտնվում: Նման տեսակետ հայտնեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Վերջինիս խոսքով`ինքը լիովին հասկանում է բոլոր նրանց, ովքեր պայքարում, ընդվզում են ու ինքն էլ պայքարողների հետ է: «Անկախություն ձեռք բերելով, մենք, որպես հանրություն, ի վիճակի չեղանք կառուցել նորմալ պետական համակարգ: Ստեղծեցինք մեկ անձի վրա խարսխված իշխանական համակարգ, ում ենթարկվում են իշխանության բոլոր ճյուղերը`բացարձակապես չունենալով ինքնուրույնություն: Նաև չկարողացանք ստեղծել արդարադատության համակարգ, իսկ նման երկրում համապետական ընտրություւններ չեն կարող լինել»,-նշեց Պեպանյանը: Բանախոսի խոսքով`ընտրությունները սոսկ առիթ են, որպեսզի բարձրագույն իշխանավորները տեսնեն իրականությունը իր ողջ դաժանությամբ ու եթե ունեն բավարար խելք, անհրաժեշտ հետևություն անեն, իսկ ընդդիմության համար` հանրային կյանքը վերախոխելու ունակ շարժում ձևավորելու հնարավորություն, իսկ այս երկու կետերից և ոչ մեկը առ այսօր չի իրականացվել: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |