ՌԱԿ-ը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությմաբ22 փետրվարի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձայների զգալի առավելությամբ հաղթանակ տոնեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունը պաշտպանել և սատարել էր նաև աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը: ՌԱԿ-ը շնորհավորում է նորընտիր նախագահին և մաղթում նրան հետագա աշխատանքային նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր որդեգրած բացառապես հայրենանպաստ դիրքորոշմանը և իրատեսորեն գնահատելով միջազգային իրավիճակն ու մեր պետության շուրջն ստեղծված ներկա կացությունը, գտնում է, որ ժողովուրդն իր մեծամասնությամբ կատարել է ճիշտ ընտրություն և հետագա հինգ տարիների ընթացքում կլինի վերընտիր նախագահի կողքին, որպեսզի միասին հաղթահարենք ներքին ու արտաքին բազմաթիվ ու բազմապիսի խոչընդոտներն ու գնանք դեպի իրապես ապահով ապագա: ՌԱԿ-ը, ուսումնասիրելով նախագահական ընտրությունների արդյունքների թվապատկերը, հանգել է եզրակացության, որ այն արտացոլում է երկրում ստեղծված ռեալ իրավիճակը, հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը, գերազանցապես համակարգային բնույթի թերությունները, որոնց հաղթահարման համար նորընտիր նախագահից կպահանջվեն ուժերի գերագույն լարում, հետևողական ջանքեր և նորովի, իրատեսական մոտեցումներ առկա խնդիրների լուծման համար: Ռամկավար Ազատական կուսակցությունը, որն իր ակտիվ գործունեությամբ թե՛ Սփյուռքում, և թե՛ Մայր հայրենիքում նույնպես նպաստեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակին, և այս օրերին ողջույնի բազմաթիվ նամակներ է ստանում կուսակցության տարբեր կառույցների, ինչպես նաև համակիր կազմակերպությունների ղեկավարներից, հաղթանակի կապակցությամբ ողջունում է Սերժ Սարգսյանին և հաջողություններ մաղթում, ասվում է կուսակցության հողարդագրության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |