Գիշերը գնդակոծված սահմանամերձ գյուղերում այս պահին իրավիճակը խաղաղ է. 50-ամյակ են նշում

Գիշերը գնդակոծված սահմանամերձ գյուղերում այս պահին իրավիճակը խաղաղ է. 50-ամյակ են նշում

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան 18։00-ից մինչև կեսգիշեր Ադրբեջանի զինուժը անընդմեջ տարբեր զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սամանամերձ Այգեպար, Մովսես և Ներքին Կարմրաղբյուր գյուղերը։

PanARMENIAN.Net ի թղթակցի զանգի պահին Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ու Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը միասին էին: Վերջինի խոսքով սահմանամերձ գյուղերի գյուղապետերը միշտ էլ միասին են` մեկը մյուսի խնդիրն ամենից լավ են հասկանում: Կրակոցների մասին նշեցին, որ դրանք դադարել են, բայց գիշերը թշնամին գնդակոծել է գյուղերն ու վստահ չեն, որ այս գիշեր նույնը չի կրկնվի:

«Խոշոր տրամաչափի զենքերից են կրակում:Տանիքներ, լուսամուտներ են վնասվել: Գյուղացիներից մեկի տանը պայթյուն է եղել», - պատմեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետը:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ իրենց մոտ վնասվել են տների տանիքներ, պատուհաններ. «Գյուղի վրա «Շիլկայով», «ԴեՇեԿա»-յով, «ԿաՊեՎեՏե»-ով են կրակում»:

Մովսեսի գյուղապետն նշեց նաև, որ այս պահին իրավիճակը խաղաղ է, գյուղացիներն էլ հավաքվել համագյուղացիներից մեկի 50-ամյակ են տոնում: «Մի բաժակ բան խմենք, որ գիշերը նորից սկսելու են», - ասաց գյուղապետը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---