Հայաստանի ըմբշամարտի երիտասարդների առաջնության ժամանակ կբողոքարկվի ՄՕԿ բյուրոյի որոշումը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ըմբշամարտի 2020 թվականի Օլիմպիական խաղերում մնալ-չմնալու հարցը շարունակում է լուրջ քննարկումների առարկա լինել: Ըմբշամարտի ներկայացուցիչները հանդես են գալիս կոչերով ու հորդորներով, որպեսզի այս մարզաձևը մնա Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդպիսի մի ակցիա էլ կազմակերպվել է Թեհրանում, որտեղ տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, իսկ այս օրերին էլ ընթանում է ազատ ոճայինների Աշխարհի գավաթը: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ բոլոր թիմերը եկել էին պաստառներով, որտեղ իրենց բողոքն էին հայտնում ՄՕԿ բյուրոյի կողմից ընդունած որոշմանը: «Ողջ աշխարհի ըմբիշները միշտ էլ միասնական են եղել, ու ես կարծում եմ, որ մեր բողոքները անպայման տեղ են հասնելու ու մեր մարզաձևը կմնա ՕԽ ծրագրում: Առաջիկայում կայանալու է նաև Հայաստանի երիտասարդների առաջնությունը, և մենք նաև այդ առաջնության ժամանակ մեր բողոքի ձայնը կբարձրացնենք ու կներկայացնենք ՄՕԿ-ին»,- նշեց Ջուլֆալակյանը: ՄՕԿ վերջնական որոշում կկայացնի այս տարվա սեպտեմբերին Բուենոս Այրեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |