«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարն է ՀՀ բանկային համակարգում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարն է ՀՀ բանկային համակարգում

PanARMENIAN.Net - 2012 թ. IV եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարը Հայաստանի բանկային համակարգում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Համաձայն 2012 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարը Հայաստանի բանկային համակարգում, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկային կառուցվածքում կազմել է 15,7%: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր վարկային պորտֆելի ավելի քան 39,7%-ը կամ 36,4 մլրդ ՀՀ դրամը կազմում է արդյունաբերության ոլորտի վարկավորումը (2011թ. տարեվերջի դրությամբ 29 մլրդ ՀՀ դրամի համեմատությամբ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---