Հայաստանը պատրաստակամ է համագործակցել Ճապոնիայի հետ ՍԾՏՀ շրջանակներում22 փետրվարի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-21-ը Տոկիոյում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) շրջանակում կայացավ Japan-Black Sea Area Dialogue վերտառությամբ 4-րդ ֆորումը, որին մասնակցեց և ելույթ ունեցավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Ֆորումի նպատակը Ճապոնիայի և Սևծովյան տարածաշրջանի համագործակցության զարգացման հեռանկարների քննարկումն էր, որում ընդգրկված էին Ճապոնիայի խորհրդարանի և կառավարության պաշտոնյաներ, ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, արտգործնախարարություններից ոլորտը համակարգող պաշտոնյաներ, ճապոնացի գործարարներ և փորձագետներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Իր ելույթում դեսպան Պողոսյանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել Ճապոնիայի հետ ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում և խրախուսում է բնապահպանության, տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում ծրագրերի իրականացման ճապոնական կողմի առաջարկը: Դեսպանն ընդգծեց նաև, որ այդ ոլորտներում Հայաստանն արդեն իսկ Ճապոնիայի հետ գործակցության առաջարկներ և նախագծեր ունի: Ֆորումի մասնակիցներն արձանագրեցին, որ ելույթներն ու քննարկումները զգալիորեն նպաստեցին Ճապոնիա-ՍԾՏՀ կազմակերպություն համագործակցության ակտիվացմանը, ներկայացված առաջարկների առարկայացմանն ու հետագա քայլերի հստակեցմանը: Վերահաստատվեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը միտված է տնտեսական համագործակցության խթանմանը, և հարկ է զերծ մնալ ՍԾՏՀ հարթակում քաղաքական խնդիրներ արծարծելուց ու համատեղ արդյունավետ աշխատանքով ձգտել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |