ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ: Այս մասին նա ասաց Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որտեղ նա ևս սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելուն:
Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ ինքը եկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին նախ և առաջ նրա խոսքը լսելու: Անդրադառնալով այն տեսակետին, թե մի քանի օր է անցել և մարդիկ արդեն հիասթափվում են այս պայքարից, նա ասաց, որ չի կիսում այդ կարծիքը:
«Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ քաղաքական իրադրությունները չստիպեն իշխանությանը զիջելու: Այսօր ազնիվ քաղաքական ուժերը պետք է ուղված լինեն հանրության հիմնական իրավունքները պաշտպանելուն: Մենք պետք է ստեղծենք ուժեղ և ամուր պետություն, սակայն զբաղված ենք կեղծ ընտրություններ անցկացնելով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա նկատեց, որ պետք է պահանջել իշխող ուժից թույլ տալ նորմալ քաղաքական համակարգ ունենալ: Անդրադառնալով իր հացադուլին, նա ասաց, որ ինքը որևէ բանի համար չի զղջացել, և հացադուլը հանրությանը տվեց վստահություն, որ կա պայքար: