Թուրք ազգայնականները դեմ են THY ինքնաթիռներում «Ակոսի» տարածմանը

Թուրք ազգայնականները դեմ են THY ինքնաթիռներում «Ակոսի» տարածմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգայնական գործողության կուսակցությունը տխուր փաստ է համարում «Ակոս» հայկական թերթի տարածումը «Թուրքական ավիաուղիների» (THY) ինքնաթիռներում, ասել է կուսակցության մամլո քարտուղար, պատգամավոր Կորայ Այդին Հարուն Արսլանը:

«Թուրքական ավիաուղիների» այդ գործողություններն անընդունելի են»,-ասել է Արսլանը:

Ըստ նրա, ցավոք, «Թուրքական ավիաուղիները» մինչ օրս թույլ չեն տալիս ինքնաթիռներում տարածել Թուրքիայի ազգային շահն արտացոլող թերթեր: «Թուրքական ավիաուղիները» անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոչ միայն թուրք-ադրբեջանական եղբայրության, այլ ողջ թրքական աշխարհի հանդեպ, ասել է Արսլանը «Թրենդի» փոխանցմամբ:

Փետրվարի 21-ից «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռներում բաժանում են հայկական «Ակոս» թերթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---