Լ. Ալավերդյան. Հայաստանը պետք է հակազդի ադրբեջանական կեղծ քարոզչությանը22 փետրվարի 2013 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է աշխատի, ոչ թե նեղանա չեխ պատգամավորներից: Ադրբեջանցիները ակտիվ և ագրեսիվ քարոզչություն են իրականացնում միջազգային հարթակներում, և հայկական կողմերը պետք է համարժեք պատասխան տան: Կարծիքը ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանինն է. նա այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Խոջալուի դեպքերի մասին Չեխիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միակողմանի բանաձևի մասին: Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ադրբեջանական հակաքարոզչության դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է որոշ քայլեր ձեռնարկել, աշխատել որոշ կառույցների՝ ԵՄ, ԵԱՀԿ հետ, այլ ոչ թե հենվել միայն Չեխիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինայի վրա: Յարոմիր Շտետինան Չեխիայի խորհրդարանի նախագահ Միրոսլավա Նեմցովային ուղղված նամակում մտահոգություն էր հայտնել հանձնախմբի ընդունած բանաձևի շուրջ: «Չեխիայում մենք նաև զգալի հաջողություններ ունենք, օրինակ՝ արտգործնախարարությունը, որոշ չեխ պատգամավորներ, որոնք ընդունում են, որ բանաձևը տեղի չէ, ընդունված է առանց իրական ասպեկտներին ծանոթանալու», - նշել է Լ. Ալավերդյանը: Նա նշեց, որ ադրբեջանական քարոզչության դեմ հայկական կողմից կիրառվող մեխանիզմներ երկար ժամանակ չեն գործել: Հայաստանի պետական քաղաքականությունը ադրբեջանցիների կողմից 1988-1990 թթ. հայերի նկատմամբ կատարված ոճրագործության մասին տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնելու, ճշմարտությունը ներկայացնելու փոխարեն գործել է` «թող իրենք խոսենք, մենք կպատասխանենք, ստի ոտքերը կարճ է» տրամաբանությամբ: Հակառակ գործընթացը բավական ուշ է սկսվել ու քայլերը դեռ համարժեք չեն: Լ. Ալավերդյանն առանձնացրել է ՀՀ նախագահին կից Տեղակատվական կենտրոնի` Խոջալուի, Բաքվի, «Օղակ» օպերացիայի մասին ճշմարտությունը պատմող ֆիլմեր նկարահանելու նախաձեռնությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |