ՀՀ նախագահի վարձատրության մասին օրենքում փոփոխություն կլինի22 փետրվարի 2013 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշվել է, որ նախագիծը կնպաստի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ նվազագույնի հասցնելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից չարաշահումների հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի և փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինիս ընդունումը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով: Հիմնական զեկուցողը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նշել է, որ պատգամավորների կողմից ստացել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Քննարկված օրենքի նախագծերի փաթեթին տրվել է դրական եզրակացություն՝ ԱԺ փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |