«Սեզար» կինոմրցանակի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Սերը»

«Սեզար» կինոմրցանակի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Սերը»

PanARMENIAN.Net - Ֆրանս-ավստրիացի ռեժիսոր Միխաել Հանեկեի «Սերը» ֆիլմը, որը պատմում է տարեց ամուսինների մասին, որի կինը մահամերձ է, ստացել է ֆրանսիական «Սեզարի» գլխավոր մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆիլմ:

Հանեկեն նաև ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Ժան Լուի Տրետինյանն ու Էմանուել Ռիվան, որոնք գլխավոր դերակատարներն են, ճանաչվեցին լավագույն դերասան և դերասանուհի: «Սերը» նաև առաջադրվել է «Օսկարի» 5 անվանակարգերում:

Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգոն», հայտնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---