Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է Ռուսաստանի ու ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է Ռուսաստանի ու ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից

PanARMENIAN.Net - Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան չի մասնակցի նախագահ Բաշար Ասադի ղեկավարած կառավարության հետ բանակցություններին Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդությամբ: Ընդդիմադիրների հայտարարության մեջ ասվում է, որ բանակցություններից հրաժարվելու պատճառ է հանդիսացել այն, որ «համաշխարհային հանրությունը» լռության է մատնել ավիահարվածները Հալեպին, որի արդյունքում, ըստ իրավապաշտպանների, մի քանի տասնյակ մարդ է զոհվել:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Հատիբը կարող է ժամանել Ռուսաստան մարտի սկզբին: Այդ մասին լրագրողներին էր ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համաժողովի նիստի ավարտին, հայտնում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---