ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլը դատապարտել է թուրքական դատարանի` «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում, գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» թեմայով Բողազիջի համալսարանի միջազգային գիտաժողովն արգելելու որոշումը: Գյուլը նաեւ անհանգստություն է հայտնել այն առումով, որ այս որոշումը կարող է վնասել հոկտեմբերի 3-ին նախատեսվող Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին: Չնայած դատարանի որոշմանը, գիտաժողովի կազմակերպիչները վճռական են շարունակել միջոցառումը մեկ այլ համալսարանում: Դատարանի որոշումը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում: Թերթերը գրեթե միաձայն նշել են, որ այս փաստը լուրջ հարված է իրենց երկրի վարկանիշին: Գիտաժողովը չեղյալ հայտարարելը ողջունել են միայն թուրք Պաշտոնաթող սպաների միության անդամները, Պատմագիտական ընկերակցության նախագահը եւ Իրավաբանների միության անդամները: Մնացած կազմակերպությունները դատարանի վճիռը լուրջ սխալ են համարում, հատկապես` ԵՄ անդամակցության կապակցությամբ բանակցությունների նախաշեմին, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---