Ոստիկանություն. Եթե ճանապարհներին ձյուն չլինի, Ր. Հովհաննիսյանի համար այլ խնդիր չի լինի![]() 23 փետրվարի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Եթե ճանապարհներին ձյուն չլինի, որևէ այլ խնդիր չի լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա համախոհներն Աշտարակ, Վանաձոր և Գյումրի կհասնեն առանց խոչընդոտի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ու ավելացրեց.«Միանշանակ որևէ խնդիր չի լինի: Ոստիկանությունը կկատարի իր պարտականությունները լիարժեք և պատշաճ»: Երեկ Ազատության հրապարակում իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ոտքի են կանգնելու ՀՀ քաղաքները. «Վաղը ժամը 12:00-ին կլինենք Աշտարակում, կեսօրից հետո կլինենք Վանաձորում, ժամը 5-ին՝ Գյումրիում: «Կիրակի վերադառնում ենք Երևան և ժամը 3-ին հավաքվում ենք այստեղ: Առաջարկում եմ քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց մեր հայտը, հենց հիմիկվանից ի գիտություն ընդունել այն, որովհետև սա Ազատության հրապարակն է և հայ ժողովուրդը կիրակի օրն այստեղ հավաքվելու է»,-ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |