Ախուրյանում և Մարալիկում ձյուն է տեղում, մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Ախուրյանում և Մարալիկում ձյուն է տեղում, մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ախուրյանում և Մարալիկում, ձյուն է տեղում: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---