Ադամ Շիֆը հավանություն է տվել Զարեհ Սինանյանի թեկնածությանը Գլենդեյլի քաղխորհրդում

Ադամ Շիֆը հավանություն է տվել Զարեհ Սինանյանի թեկնածությանը Գլենդեյլի քաղխորհրդում

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայի 28-րդ շրջանը, հավանություն է տվել Զարեհ Սինանյանին Գլենդեյլի քաղխորհրդում պաշտոն զբաղեցնելու համար, գրում է Asbarez-ը:

«Զարեհը հասկանում է, որ Գլենդեյլը պետք է լինի գործարար մարդկանց ու նորարարությունների քաղաք: Նա գործունեության մեծ փորձ ունի, աշխատասեր է ու հավատարիմ: Ես հպարտ եմ, որ սատարում եմ նրա թեկնածությանը»,-ասել է Շիֆը:

«Հուսով եմ, որ կհետևեմ նրա օրինակին, ինձ համար շատ թանկ է նրա աջակցությունը»,-ասել է Զարեհ Սինանյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---