Կառավարությունում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Կառավարությունում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամոլ ծառայությունը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի 2013 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի բյուջեն:

Անդրադարձ է կատարվել 2012թ նոյեմբերի 5-23-ը «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի, ինչպես նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) վերահսկողության առաքելության պատվիրակության այցելության հուշագիր-հաշվետվություններին:

Խորհիդին են ներկայացվել նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Հասարակական ենթակառուցվածքային ներդրումներ բաղադրիչի շրջանակում` ներդրումների տնտեսական նպատակահարմարության և ուսումնասիրության արդյունքները: Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---