Ահարոն Ադիբեկյան. Սերժ Սարգսյանը փրկում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը

Ահարոն Ադիբեկյան. Սերժ Սարգսյանը փրկում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը

PanARMENIAN.Net - Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայները հափշտակել է այլ ուժերից: «Նրան ընտրել են նաև այն մարդիկ, ովքեր պետք է ընտրեին ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ կամ այլ ուժերին: Եթե այդ ուժերը նախագահական ընտրություններում թեկանծու ունենային, ապա Հովհաննիսյանը կստանար ընդամենը 7-8 % քվե»,- ասաց Ադիբեկյանը:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանը փրկում է Հովհաննիսյանի դեմքը, քանի որ եթե գործող նախագահը ընդուներ երկրորդ անգամ ընտրություններ անելու առաջարկը, ապա Հովհաննիսյանը կստանա միայն 7-8 % ձայն:

«Պետք չէ ապրել երազներով, պետք է հարգել մարդկանց ձայները ու ընդունել պարտությունը: Քաղաքական գործիչը պետք է լինի իրատես: Այն ինչ անում է հիմա Հովհաննիսյանը, ժամանակին արել են Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր- Պետրոսյանը: Այս ամենը հանգչող տատանում է»,- հավելեց սոցիոլոգը:

Ադիբեկյանը բացառում է, որ այս ամենը կկրկնի 1996 թվականի սցենարը, քանի որ, ըստ նրա, այն ժամանակ Լևոն Տեր- Պետրոսյանը պարտվել էր ընտրությունում, իսկ Սերժ Սարգսյանը հաղթել է ու հրաժարական չի լինի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---