ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԱՎԵՏ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար Հայկական (Մեծամորի) ատոմակայանի փակման դեպքում այլընտրանքային էներգիայի նոր աղբյուր կարող է հանդիսանալ նոր ատոմակայանի կառուցումը կամ գազի հումքով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Նախօրեին այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, նշված երկու տարբերակից ավելի շահավետ է նոր ատոմակայանի կառուցումը, ինչ կպահանջի մոտ 800 մլն դոլար: Սակայն, ինչպես նշեց նախարարը, տվյալ պահին ֆինանսավորման աղբյուրներ չկան: Միաժամանակ Ա.Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից ոչ մի խնդիր չի ունենա նոր ատոմակայանի կառուցման հարցում, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---