Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Վրաստանի նախարարների կաբինետի գործողությունները![]() 23 փետրվարի 2013 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Վրաստանի նախարարների կաբինետի գործողություները Ռուսաստանի հետ կապեր հաստատելու ուղղությամբ՝ հայտարարելով, որ Նոր կառավարության արտաքին քաղաքականությունը Կրեմլին Վրաստանը կառավարելու լծակներ է տալիս: «Իվանիշվիլիի ղեկավարած կառավարությունը մի քանի լծակ է տվել Ռուսաստանին»,-ասել է Սահակաշվիլին «Շեշտադրումներ» ծրագրում Առաջին հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա, խոսքը գնում է մի քանի լծակների մասին: «Առաջինը էներգետիկ լծակն է, երբ դադարեցվում է ՀԷԿ կառուցումը և նոր կառավարությունը էներգետիկան դնում է ՌԴ առաքումներից կախվածության մեջ»,-ասել է Սահակաշվիլին: Երկրորդն, ըստ նրա, առևտրայինն է, քանի որ Ռուսաստանը որպես գերակա շուկան ընտրելը վտանգավոր է Վրաստանի համար, այն դեպքում, երբ Եվրոպայի ու ԱՄՆ շուկաները բաց են Վրաստանի համար»: Երրորդ լծակն, ըստ Սահակաշվիլիի, աբխազական երակթուղու վերագործարկումն է: «Խոսակցությունները նոր են սկսվել, իսկ վերականգնման աշխատանքներն արդեն տարվում են»,-աել է նա: Ըստ Սահակաշվիլու, չորրորդ լծակ լարող է հանդիսանալ Ջավախքը: «Եթե նախկինում պատանդները Աբխազիան ու Հարավային Օսեթիան էին, ապա այժմ Ջավախքն է»,-ասել է նա: «Եթե Ռուսաստանին ես տալիս լծակներ էլեկտրաէներգիան անջատելու, տնտեսությունը քանդելու, տարածաշրջանը պայթեցնելու ու դեպի Եվրոպա ճանապարհը փակելու համար, ապա Վրաստանը վերածվում է գավառային բռնատիրության: Եթե Վրաստանում վերանա ժողովրդավարությունը, բազմակարծությունը, ազատ ԶԼՄ-ները, ազատ դատարանները, Վրաստանը չի կարողանա ձգտել դեպի Եվրոպա և նրան միայն մեկ ճանապարհ կմնա՝ դեպի Ռուսաստան»,-ասել է Սահակաշվիլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |