Տեր-Պետրոսյանը՝ Հովհաննիսյանի մասին. Բողոքատերը դեռևս միայն խոսում է 23 փետրվարի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ տեսնի, որ նա ոչ միայն խոսում, այլև գործ է անում: Այդ մասին նա ասել է ՀՀՇ արտահերթ համագումարին լրագրողների հետ զրույցում: ՀՀ առաջին նախագահի խոսքով՝այս պահի դրությամբ գործում է միայն ժողովուրդը: «Ժողովուրդը եկել է հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք՝ կմիանանք»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելոլով, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը չէ: Նրա խոսքով՝ նախաձեռնողը ժողովուրդն է, որ եկել և բողոքում է անօրինականությունների դեմ: Ի պատասխան հարցին, թե երբ կգործի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Տեր-Պետրոսյանը հորդորել է հարցն ուղղել «Ժառանգության» առաջնորդին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |