Ավագ խոհարար Վոլֆգանգ Պուկը պատմել է, թե ինչով են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին

Ավագ խոհարար Վոլֆգանգ Պուկը պատմել է, թե ինչով են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին

PanARMENIAN.Net - Հայտնի ավստրիացի շեֆ-խոհարար Վոլֆգանգ Պուկը պատմել է, թե ինչով են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին՝ փետրվարի 24-ին Նահանգապետի ավանդական պարահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա դափնեկիրներին հայտարարելուց հետո: Հրավիրված է 1,6 հազար մարդ:

«Ճաշացանկը վաղօրոք էր կազմվել: Կլինի 50 կերակրատեսակ մսից և ձկնատեսակներից, ինչպես նաև բուսական կերակուրներ: Աղանդերային ցանկում ընդգրկված են պաղպաղակի տարբեր տեսակներ թուրինջի կտորներով, ինչպես նաև «Օսկարի» արձանիկներ մուգ շոկոլադից, պատված ոսկեփայլ փոշով:

Հյուրերին կմատուցվի 6 հազար կոկտեյլ շամպայնի, նարնջի լիկյորի և հաղարջի հյութի խառնուրդից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---