ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒ ՕԳՏԻՆ24 սեպտեմբերի 2005 - 09:28 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան կատարի բանակցությունները սկսելու պահանջները, ԵՄ-ն պետք է սկսի բանակցությունները, չնայած վերջնական որոշումը կայացնելու է Եվրոպական Հանձնաժողովը»,-այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: «Ֆինլանդիան արտահայտել է իր աջակցությունը Եվրոպական Միության ընդլայնմանը: Թուրքիան Եվրոպական Միությանն անդամակցելու իր ցանկության մասին հայտարարել է Ֆինլանդիայից առաջ, սակայն Ֆինլանդիան արդեն 10 տարի է, ինչ ԵՄ անդամ է: Այնպես որ, Թուրքիայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն», - ասել է Տարյա Հալոնենը: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու հնարավորության մասին հարցին, Ֆինլանդիայի նախագահը նշել է. «Չեմ ցանկանում մանրամասնել բոլոր այն թեմաները, որոնք կառաջանան բանակցությունների ընթացքում, սակայն սովորաբար մենք պահանջում ենք թեկնածու երկրից, որպեսզի նա համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին: Այնուհետեւ Թուրքիան պետք է ընդունի եւ ճանաչի Եվրոպական Միության բոլոր անդամ-երկրներին: Եվ, վերջապես, մենք հույս ունենք, որ թեկնածու երկրներն կունենան բարիդրացիական հարաբերություններ իրենց հարեւանների հետ: Մենք ասում ենք այս մասին բոլոր թեկնածու երկրներին, սակայն նման դեպքերում կողմերը միշտ երկուսն են. հարեւանությունը միշտ ենթադրում է հարաբերություններ երկուսի միջեւ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-28 Տ.Հալոնենը կայցելի Հայաստան պաշտոնական այցով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |