ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

PanARMENIAN.Net - Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի (ՄԿԽԿ) ներկայացուցիչները այցելել են «օրերս Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Ալբերգ Պետեոսի Աբրահամյանին»: Ինչպես հաղորդել են ՄԿԽԿ Բաքվի գրասենյակում, կազմակերպությունը իր հսկողության տակ է պահում այս հարցը եւ հայտարարում է, որ հետաքրքրվում է ձերբակալվածի ճակատագրով: Նշենք, որ «ըստ Ադրբեջանի իրավապահ մարմինների Աբրահամյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին Գուսարի շրջանի Չիլյագիր գյուղի մոտ: Ենթադրվում է, որ նա Ադրբեջան է անցել ռուս-ադրբեջանական սահմանով: Շուտով պարզվել է, որ նա Հայաստանի Մարնիի շրջանի Զավաջուղ գյուղի բնակիչ է: Իր հերթին լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը հաղորդել է, որ այդ գործով հետաքննություն է տարվում: Ինչպես ասել է նախարարը, իր բացատրականում Ա.Աբրահամյանը գրել է, որ Ադրբեջան է եկել իր եղբոր մոտ», հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---