Արմավիրի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել23 փետրվարի 2013 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ այսօր հրաժարական է տվել Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամՌուբեն Խլղաթյանը: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել լուրերը ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովից, բայց նրա բջջայինն անջատված էր: Չպատասխանեցին նաև Արմավիրի քաղաքապետարանում՝ այնտեղ այսօր ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն Արմավիրում 2864 ձայների տարբերությամբ պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էին գրել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |