Քաղաքապետարանն ու ոստիկանությանն իրազեկվել են շտապ հավաքի անցկացման մասին24 փետրվարի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է 24.02.2013թ.՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում շտապ հավաք հրավիրելու մասին։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունն արդեն իրազեկվել են շտապ հավաքի անցկացման մասին։ Նա նաև կարծիք հայտնեց, որ հավաքն անցկացնելու հետ կապված որևէ խոչընդոտներ չեն լինի։ Հայտարարությունում նաև ասվում է․ «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք): Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության և հավաքի մասնակիցների հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ և անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին: Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը»։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |