ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - «Թուրքիայի ձգտումը անդամակցել Եվրամիությանը պահանջում է էական ժողովրդավարական գործընթացներ: Սակայն Թուրքիայում, ինչպես եւ ցանկացած հասարակության մեջ, կան ուժեր, որոնք չեն ցանկանում այդ ժողովրդավարացումը` ելնելով սեփական սկզբունքներից»,-հայտարարել է այսօր Ստամբուլում մեկնարկած «Օսմանյան հայերը կայսրության փլուզման ժամանակաշրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը` Մուրադ Բեգլեն: Նրա խոսքերով, «նրանցից ոմանք վախենում են կորցնել ուժը եւ իշխանությունը»: «Այդպիսով, ձեւավորվում է Թուրքիայի եվրաինտեգրման դեմ հանդես եկող ճակատ: Ինչ վերաբերվում է Հայկական հարցին, ապա Թուրքիայի երիտասարդ սերունդը ոչինչ չգիտի այդ մասին, ինչի պատճառը կրթական համակարգն է: Հայկական հարցը մեր պատմության ամենամութ էջերից մեկն է, եւ բնականաբար, ոչ ոք չի ցանկանում դա ճանաչել, իսկ կրթությունը այդ առումով` ուժեղ զենք է: Ինչ վերաբերվում է հայկական հարցին նվիրված կոնֆերանսի հետաձգմանը, հարկ է նշել, որ դա ոչ միայն հայկական հարց, այլ նաեւ ժողովրդավարության հարց է մեր երկրում: Այս համալսարանում հավաքվել են մարդիկ, որոնք ցանականում են վերանայել եւ դատապարտել այդ խնդիրը»,-հայտարարել է Մուրադ Բեգլեն: Կոնֆերանսի ընթացքում հանդես են եկել միջոցառման մի շարք կազմակերպիչներ, մասնավորապես, պատմաբան Հալիլ Բերքթայը, Սելիմ Բելինգերը եւ Մուրդ Բեգլեն: Վերջինս հանդես է եկել «Հայկական հարցը ժողովրդավարության տեսակետից» զեկույցով»: Մինչդեռ, համալսարանի առջեւ հավաքված մի քանի հարյուր ազգյնականները բողոքի ակցիա են անցկացնում, վանկարկելով` «դավաճաններ», «դավաճանությունը չի մնա անպատիժ», «սա Թուրքիան է. կամ սիրիր այս երկիրը, կամ հեռացիր» կարգախոսները: Հիշեցնենք, որ հայկական հարցին նվիրված կոնֆերանսի անցկացումը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին: Սակայն, թուրքական դատարաններից մեկը բավարարել էր Թուրքիայի իրավաբանների միության հայցը եւ արգելել էր միջոցառման անցկացումը: Սկզբում, գիտաժողովի անցկացումը նախատեսվում էր ընթացիկ տարվա մայիսի 25-ին, սակայն տեղափոխվեց, քանի որ Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը այդ գաղափարն անվանեց «դաշյուն, խրված թուրք ժողովրդի մեջքին»: Կարծիքներ էին հնչում, որ երկրում արգելվում է ազատ արտահայտել գիտական տեսակետները, իսկ պատմաբաններին հալածում են: Սակայն, մեծամասնության համար պարզ էր, որ կոնֆերանսում կարող է արծարծվել Հայոց ցեղասպանության թեման: Մինչդեռ, դատարանի որոշումը քննադատեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` անվանելով այն անհամատեղելի ժողովրդավարական եւ քաղաքակիրթ հանրության նորմերի հետ: Թուրքիայի իշխանությունները քննադատվեցին նույնիսկ Եվրահանձնաժողովի կողմից: «Այդպիսի որոշման համար պատճառաբանության բացակայությունը կոնֆերանսից մեկ օր առաջ նման է եւս մեկ սադրանքի»,-ուրբաթ օրը հաղորդել է ընդլայնման հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Նաղին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---