Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավքները. Իրականում ինչու՞ է մասնակցում Փաշինյանը դրանց![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը մամուլում անարձագանք չի մնում, Նիկոլ Փաշինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու նպատակի տարբեր վարկածներ են քննարկվել: Ըստ այդ վարկածներից մեկի Նիկոլ Փաշինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաներին գնալը և ելույթ ունենալը համաձայնեցված է եղել ՀԱԿ առաջնորդի հետ: Տեր-Պետրոսյանը Փաշինյանին «հետախուզության» է ուղարկել, որ եթե ռեալ արդյունքի հասնելու նախադրյալներ լինեն, ապա իր շրջապատը կարողանա դրան տեր կանգնել և հարկ եղած դեպքում, նաև Րաֆֆի Հովհաննիսյանից խլել նախաձեռնությունը: Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման հրապարակումների հեղինակներին խորհուրդ տվեց շարունակել նույն ոգով: «Ես պայքարը շարունակում եմ Ազատության հրապարակում և շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ժողովուրդը իշխանության իրական կրող չի դարձել դե ֆակտո, դե յուրե, բոլոր հնարավոր տարբերակներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Թե իրականում ո՞րն է մասնակցության նպատակը, ցույց կտա ժամանակը: Ավելացնենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ տեսնի, որ նա ոչ միայն խոսում, այլև գործ է անում: Նրա խոսքով՝այս պահի դրությամբ գործում է միայն ժողովուրդը: «Ժողովուրդը եկել է հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանալ՝ կմիանանք»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը և նկատել, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը չէ: Նրա խոսքով՝ նախաձեռնողը ժողովուրդն է, որ եկել և բողոքում է անօրինականությունների դեմ: Տեր-Պետրոսյանին պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարել. «Ես համաձայն եմ, ինքը ճիշտ է ասում` ժողովուրդն արդարություն է պահանջում: Ինչ վերաբերում է խոսքի և գործի տարբերությանը, դրա մասին թող ինքն անձամբ մտածի: Ես գործում եմ ժողովրդի հետ, մի բանում նա ճիշտ է, սա ժողովրդի պայքարն է, ոչ թե իմ անձնական պայքարը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |