Բնապահպանության նախարարը մեկնել է Գերմանիա

Բնապահպանության նախարարը մեկնել է Գերմանիա

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27 –ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերին:

Փետրվարի 26-ին Բեռլինում ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջև կստորագրվի համագործակցության հռչակագիր: Բնապահպանության նախարարությունից PanARMENIAN.net-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության ոլորտի մասնագետների փորձի փոխանակման խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Բնության ահպանության միության (NABU) հետ, համագործակցություն InWENT կազմակերպության հետ, համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման («Արփի լիճ» ազգային պարկ) վերաբերյալ: Գերմանիա կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---