ԿԸՀ շենքի դիմաց ակցիա է. Ակտիվիստները պահանջում են չճանաչել ընտրությունների արդյունքները![]() PanARMENIAN.Net - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ պատկերասրահ», «Հանցագործության բարձրագույն մակարդակը ընտրակեղծարարությունն է», «ԿԸՀ-ն և ԵԱՀԿ-ն չպետք է ճանաչեն կեղծ ընտրություննները և սատարեն քրեաօլիգարխիկ համակարգին»: Նման պաստառներով մի խումբ երիտասարդներ հավաքվել են ԿԸՀ շենքի դիմաց և պահանջում են վերջ դնել ընտրական կեղծարարություններին: Ակտիվիստներից ՆվարդՄարգարյանըPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք այստեղ են կոչ անելու, որ բոլոր ընտրակեղծարարները պատժվեն. «Եթե գոնե մեկ հանձնաժողով պատժվի, մյուսները կեղծիքներ թույլ չեն տա»,-ասաց նա: Ակտիվիստները նշում են, որ արդեն 20 տարի է՝ երկրում այս իրավիճակն է, և իրենք չեն կարող չհայտնել իրենց բողոքը: Ավելացնենք, որ քիչ անց ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները: «Կեղծ ընտրությունները վավերացնելը պետական մասշտաբի հանցագործություն է և ցանկացած ստորագրություն, որը կվավերացնի կեղծ ընտրությունը, կհետապնդվի հանրության կողմից»: Ակցիայի մասնակիցները բարձրախոսով կարդացին իրենց հայտարարությունն ու կոչ արեցին, որ կանխեն այդ հանցագործությունը և չհրապարակեն վերջնական կեղծ արդյունքներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |