Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի սենյակում տեղի ունեցած քննարկումից հետո:

«Անհնար է չքննարկել այդ թեման և դա պետք է կազմակերպել շատ արագ: Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից: Մի քանի օր մենք կմտածենք քննարկման ձևաչափի մասին, սակայն կարևոր է, որ բոլոր կողմերը քննարկում անցկացնելու պատրաստակամություն հայտնեն»,-ասաց Գալուստ Սահակյանը Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---