Վիեննայում նշել են Արցախյան շարժման 25-ամյակն ու հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը![]() 25 փետրվարի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը և Խաչիկ Հարությունյանը: Ելույթներով հանդես եկան Արման Կիրակոսյանը, Արտաշես Գեղամյանը, ավստրիացի գրող, թարգմանիչ, արցախյան շարժման ականատես Հերբերտ Մաուրերը, համայնքի վարչության անդամ Համբարձում Հարթունյանը, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև ավստրիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց 1988-ի սումգայիթյան ջարդերին և գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական և փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Երաժշտական մասի շրջանակներում հնչեցին Ավստրիայի և Հայաստանի պետական օրհներգները, կատարվեցին հայ երգահանների ստեղծագործությունները` դաշնամուրի և կլարինետի համար: Ցուցադրվեցին հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից: Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլեցին դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց իրականացվեց և անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվեցին սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |