Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ժոզե Մանուել Բարոզոն25 փետրվարի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: «Հարգելի՛ պարոն Նախագահ, Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների և հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաև ընդլայնելու շարժունակությունը և միջմարդկային շփումները Եվրոպական միության և Հայաստանի միջև` այս ուղղությամբ որպես առաջին կարևոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Ողջունում եմ Ձեր պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը և՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, և՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով: Եվրոպական Հանձնաժողովն ակնկալում է աջակցել Հայաստանին շարունակելու և ակտիվացնելու այս բարեփոխումները` ապահովելու ապագա ասոցացման համաձայնագրի սահուն իրականացումը և շոշափելի օգուտներ բերելու Հայաստանի քաղաքացիներին: Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը և ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն և թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից: Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության և մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին»,-ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |