Մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման քննարկումները

Մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման քննարկումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկեցին ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի և ՀՀ ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նիստը նախագահում է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրոատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարևան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության և անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին: Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաև հանրային դիվանագիտության հարցերին:

Քննարկումները շարունակվելու են մինչև ս.թ.փետրվարի 28-ը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---