Ալեքսանդր Դուգինը խորհուրդ է տալիս Եվրասիական միությանն անդամակցելը չկապել Ղարաբաղյան հարցի լուծման հետ25 փետրվարի 2013 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև` անդամակցել Եվրասիական միությանը, թե` ոչ: Ի՞նչ կտա անդամակցությունը Հայաստանին և ի՞նչ ռիսկեր այն կարող է բերել: Հայաստանի` Եվրասիական Մմությանը միանալու որոշումը կախված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների սոցիոլոգիայի» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Դուգինը: «Եվրասիական միությունը մի գործընթաց է, որին կարող ես չմասնակցել, բայց սա գործընթաց է, որն արդեն սկսվել է և շարունակվելու է: Հայաստանը կարող է իր տարածքային անվտանգությունը պահպանել առանց գործընթացին միանալու, բայց Հայաստանի քայլերն այս դեպքում մեծամասամբ կախված են Ռուսաստանից: Վերջինս միշտ եղել և մնում է մի դաշնություն, որը գործել է շատ տրամաբանական և դիպուկ: Ռուսաստանին ձեռնտու է որպեսզի Հայաստանը միանա գործընթացին, ուստի Մոսկվան բավականին գրագետ կհամոզի Հայաստանին անդմակցել միությանը: Ռուստանը կփորձի հասկանալ, թե ինչ է ակնկալում Հայաստանն ի պատասխան, և կտրամադրի վերջինիս ցանկացածը, որպեսզի ենթարկի իրեն»,-վերլուծելով Եվրասիական միությանն անդնամակցության հավանականությունը` նման կարծիք հայտնեց Դուգինը: Ըստ Դուգինի` Ռուսատանը ցանկանում է դառնալ սուվերենտ դաշնություն, ահա թե ինչու է նրան անհրաժեշտ միավորել սովետական երկրներն իր կազմում: Այս դեպքում Ռուսատանը սովետական և ոչ մի երկրից կախում չի ունենա: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ապա Դուգինը խորհուրդ տվեց Եվրասիական Միությանը անդամակցելը չկապել հարցի լուծման հետ: «Ղարաբաղյան հարցը առկա է հարևան բոլոր երկրենրի հետ հարաբերույթուններում: Այս խնդրի վերաբերյալ կայացված ցանկացած որոշում չի կարող չշոշափել հարևան երկրերի տեսակետները և հետաքրքրությունները, ուստի եթե ինձ հարցնեն` հավանական եմ համարում արդյոք Ղարաբաղյան հարցի լուծումը, ես միանշանակ ոչ կպատասխանեմ: Նման պայմաններում այս բարդ խնդիրը անհնար է լուծել,-հավելեց նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |