«Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան ԱԺ այսօրվա նիստի օրակարգում էր25 փետրվարի 2013 - 19:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ այսօրվա նիսսում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան: Նրա տեղեկացմամբ՝ կոնվենցիան նախատեսում է 7 հիմնական սկզբունքներ, որոնցով սահմանվում են դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքներն ու պարտականությունները: Կոնվենցիան ճանաչում է այդ պետությունների տարանցիկ առևտրի հավասար իրավունքները նավահանգիստ մուտք գործելիս, նավահանգստից օգտվելիս և բեռը տարհանելիս: Բոլոր այդ դեպքերում, ըստ կոնվենցիայի, դեպի ծով ելք չունեցող պետություններն ազատվում են մաքսային և հարկային բեռից, ունեն նույն իրավունքները, ինչ ծովափնյա երկրները: Կոնվենցիան սահմանում է նաև վեճերի լուծման մեխանիզմներ: Բանախոսի տեղեկացմամբ՝ այս կոնվենցիան բխում է ՀՀ շահերից՝ պայմանավորված արտաքին առևտրի համար բարենպաստ պայմաններով: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ արձանագրությունը վերաբերում է բնակչության մասնակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, որոշումների քննարկմանը: Վաչե Տերտերյանը նշեց, որ արձանագրության շատ դրույթներ թեև ամրագրված են հայրենական օրենսդրության մեջ, բայց միջազգային պայմանագիրը լրացուցիչ մոտեցումներ է արձանագրում և ունի մեր երկրի ձեռքբերումներն ամրապնդող նշանակություն: Քննարկված միջազգային պայմանագրերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 26-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |