ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ27 սեպտեմբերի 2005 - 08:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովային: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Գենադի Նեւիգլասի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում սեպտեմբերի 30-ին մեկնարկող Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |