«Սարդարապատ». Ր. Հովհաննիսյանի դեմ ցանկացած բռնություն կստանա համարժեք պատասխան![]() 25 փետրվարի 2013 - 20:39 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն: «Շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ: «Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է իշխանություններին, որ ազգային-ազատագրական պայքարի դուրս եկած ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |