Այսօրվա դրությամբ նախագահական ընտրություններից հետո հարուցված քրեական գործերի թիվը 10-ն է25 փետրվարի 2013 - 21:59 AMT PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ստուգումների արդյունքում 2013թ. փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Դրանցից առաջինը Պարույր հայրիկյանի դեմ արված մահափորձն է: Հարուցվել է գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 14:25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից: ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Փետրվարի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնին այն մասին, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծ հասցեում տեղակայված թիվ 34/36 ընտրատեղամաս է մտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովի անդամների հասցեին կատարել վիրավորական արտահայտություններ և շուրջ 30 րոպե տևողությամբ խոչընդոտել ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը: Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կանխվել է հանձնաժողովի անդամների կողմից: Եվս 6 գործ հարուցվել է ԶԼՄ-ների հրապարակումների ստուգման արդյունքում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: |