ԱՄՆ վարչակազմը հրաժարավել է հանդես գալ հակահայկական հայտարարությամբ![]() 26 փետրվարի 2013 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Թեև նախագահը ուղերձով հանդես չի գալու այս թեմայի շուրջ, ԱՄՆ-ն խորապես ցավում է մարդկանց ողբերգական մահվան համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի ժամանակ: Դա հիշեցնում է մեզ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և միայն երկարատև ու խաղաղ լուծումը կարող է ապահովել կայունություն, բարգավաճում ու կարգավորում տարածաշրջանում»,-ասվում է ԱՄՆ վարչակազմի պատասխանում We the people բաժնում Ադրբեջանի զետեղած խնդրագրին ի պատասխան: Սպիտակ տունը նաև նշել է, որ, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, ԱՄՆ-ն մնում է հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը խնդրագիր էր զետեղել ԱՄՆ Սպիտակ տան կայքում ԱՄՆ վարչակազմի և նախագահ Օբամայի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա սևեռելու նպատակով: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրվելու համար խնդրագիրը պետք է 100 հազար ստորագրություն հավաքեր: Անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները հավաքվեցին, սակայն Սպիտակ տունը հրաժարավել է հանդես գալ հակահայկական հայտարարությամբ 1992թ. Աղդամի իրադարձությունների վերաբերյալ, որոնք ադրբեջանական խողմն անվանում է «Խոջալուի իրադարձություններ»: Ավելին, «Խոջալուի» թեման ընդհանրապես չի արծարծվում պաշտոնական պատասխանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |