ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթելու կապակցությամբ

ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Մենք շնորհավորում ենք նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն պաշտոնապես հաղթելու կապակցությամբ»,-Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Ըստ նրա, ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ու կայունության բարձրացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---