Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման ձայնագրությունը հրապարակելու թեման շարունակում է Շարմազանովը26 փետրվարի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման խոսակցությանն ու դրա ձայնագրության հրապարակման թեման այսօր շարունակեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն պատասխանել եմ, և իմ պատասխանը բավականին գրագետ, պարզ, մատչելի է: Հուսով եմ, որ իր գործընկերները, կուսակից ընկերները երեկ կամ գոնե այսօր տրամադրել են իմ հայտարարության տեքստը: Երբ կարդա այն, կարծում եմ այլևս չի հայտնվի այնպիսի տհաճ իրավիճակում, ինչպես երեկ է հայտնվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի ներկայացնում հանդիպման մանրամասները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն Հովհաննիսյանն ամեն հանդիպումից հետո ավելի շատ մանրամասներ է ներկայացնում: Ինքն աստիճանաբար հանգում է մեր տարբերակին»: Ավելացնենք, որ ավելի վաղ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, ասել էր, որ Հովհաննիսյանի պատմածն իր համար տարօրինակ էր: Եթե այսպես շարունակվի, իրենք ստիպված կլինեն հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ քննարկել գործող նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց այս հայտարարությանը. «Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակումով: Ես պահանջում եմ` թող հենց հիմա հրապարակեն այդ ձայնագրությունը»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |