ANC Australia-ն խստորեն դատապարտել է ԱԳ նախարար Քարրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ANC Australia-ն խստորեն դատապարտել է ԱԳ նախարար Քարրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) խստորեն դատապարտել է ԱԳ նախարար Բոբ Քարրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Բոբ Քարրը, որը Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետն է, գլխավորում էր նահանգը, երբ 1997թ. այն միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իսկ հիմա, զբաղեցնելով դաշնային կառավարության անդամի ու ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, ANC Australia-ի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե «կառավարությունը չի զբաղվում պատմական հարցերով»: «Անվանելով Հայոց ցեղասպանությունը «պատմական հարց», որն արժանի չէ ուշադրության, սենատոր Քարրը համալրում է Ցեղասպանությունը ժխտողների շարքը, որոնք տանուլ տվեցին, երբ Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչեց այդ ոճրագործությունը: Նման ոճիրներն անընդունելի են ավստրալահայերի, ինչպես նաև ողջ աշխարհի հայերի համար, հատկապես այն միլիոնավոր հայերի, որոնք այդ զոհերի ժառանգներն են»,-ասել է Վաչե Ղահրամանյանը:

Մենք կոչ ենք անում Բոբ Քարրին հրաժարվել իր դիտողություններից ու հրապարակավ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչպես նա դա արել է մի քանի անգամ: Ցանկացած ցեղասպանության հարց չի կարող օգտագործվել քաղաքական մանևրի կամ շահարկման համար»,-ասվում է ANC Australia-ի ուղերձում: Կոմիտեն նաև պատրաստ է հանդիպել Քարրի հետ իրավիճակը պարզաբանելու համար:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---