Աշտոյանն ընդդամադիր ուժերի անելիքների շուրջ հարցեր ունի. Պատասխանները դեռ ակնհայտ չեն![]() 26 փետրվարի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և ընդդիմադիր ուժերի հետագա անելիքներին: Նախարարը գրել է. «Եթե ԲՀԿ-ի երեկվա «խաղի մեջ» մնալու փորձ էր, ապա ՀԱԿ-ի այսօրվա հայտարարությունը արձանագրեց, որ Րաֆֆին այս փուլում դեռ մրցունակ է ընդդիմադիր էլեկտորատի դաշտում: Իրավիճակն առավել հետաքրքրական է դառնում Երևանի ավագանու գալիք ընտրությունների համատեքստում: Հարցեր, որոնց պատասխանները դեռ ակնհայտ չեն. 1. Ի՞նչ ձևաչափով Րաֆֆին կգնա այդ ընտրությունների, արդյոք կգլխավորի ցուցակը: 2. Արդյո՞ք ՀՅԴ-ն Րաֆֆու հետ մեկ դաշիքնով կմասնակցի ընտրություններին, թե՞ կգերադասի փորձել ինքնուրույն հաղթահարել 7% շեմը: 3. Ու՞մ գլխավորությամբ և ինչպե՞ս է գնալու ընտրություններին ՀԱԿ-ը: 4. Ի՞նչ մարտավարություն է ընտրելու ԲՀԿ-ն: 5. Եվ, ի վերջո, այս նախադիրքավորման արդյունքում ինչպե՞ս կվերաբաշխվի ընդդիմադիր և դժգոհ ընտրողների ձայները: Երևանի ընտրությունները շանս են Րաֆֆու համար ապացուցելու, որ ՀՀ Նախագահի ընտրություններին ստացված ձայները, թեպետ ոչ ամբողջությամբ են իրենը, բայց նա այլևս ունի այդ ձայների «հսկիչ» փաթեթը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |